Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ֆեյխոա - Фейхоа - Feijoa

Ֆեյխոա - Фейхоа - Feijoa

Feijoa sellovioana- մրտենիների ընտանիքին պատկանող մինչեւ 3 մ բարձրության հասնող մշտադալար թուփ է, հայրենիքը Հարավային Ամերիկայի Արեւելյան ափի լեռնային շրջաններն են՝ Բրազիլիայի եւ Արգենտինայի սահմանագծով։ Տեղաբնակներն անհիշելի ժամանակներից օգտագործել են այդ բույսի ճյուղերը, տերեւները եւ պտուղները։ Պտուղների համը հիշեցնում է ազնվամորու եւ անանասի խառնուրդ, որի պատճառով այն անվանում են՝ ակկա կամ «անանասի խոտ»։ Առաջին անգամ բույսը նկարագրել է բրազիլացի անվանի գիտնական Ժոաո դա Սիլվա Ֆեյխոն։ Գերմանացի գիտնական Օտտո Բերգն անվանել է «անանասի խոտը» ֆեյխոա, ի պատիվ բրազիլացի բուսաբանի։

Վայրի ձեւով աճող ֆեյխոայի խիտ մացառուտները հանդիպում են նաեւ Ուրուգվայում եւ Պարագվայում։ Այս շրջանների համար ֆեյխոան էնդեմիկ բույս է, որը դիմացկուն է երաշտի եւ կիզիչ արեւի նկատմամբ, դիմանում է մինչեւ -120C ցրտերին։ Ծաղկման շրջանում բույսը գրավում է բազմաթիվ միջատների ուշադրությունը, լցնելով օդը քաղցրաբույր հոտով։ Օվկիանոսից փչող յոդով հագեցած զեփյուռը տարածում է այդ բուրմունքը։ Ըստ հին ավանդազրույցի՝ Սիրո Աստվածուհին գայթակղում է Միրտին։ Այդ ժամանակներից մինչ մեր օրերը, այն վայրերում, որտեղ մրտենազգիները էնդեմիկ են, պահպանվել է մի գեղեցիկ սովորույթ՝ ֆեյխոայի փոքրիկ ճյուղերը ամրացնում են սպիտակ ժապավենին եւ զարդարում հարսանեկան հանդեսները։ Իսկ հարսնացուները զարդարում են դրանցով իրենց մազերը։

Ֆեյխոա - Фейхоа - FeijoaՖեյխոայի ծաղկաթերթերը բաց վարդագույն են, ծաղիկների վրա նստած են երկար առէջքների փնջերը։ Տերեւները օվալաձեւ են, փայլուն, մուգ կանաչավուն, աճում են հակադիր զույգերով, ունեն եթերային յուղ պարունակող փոքրիկ պահեստանոցներ։ Բավականին խոշոր գեղեցիկ ծաղիկները մեծ քանակությամբ շաքարներ են պարունակում, դրանցից պատրաստում են բուրումնավետ ըմպելիքներ եւ օծանելիք։ Ֆեյխոան միատուն բույս է։ Փոշոտումը կատարվում է խաչաձեւ։ Բազմանում է սերմերի միջոցով, որոնց քանակությունը պտղի մեջ սովորաբար լինում է 50 հատ։ Հեշտությամբ աճում է տնային պայմաններում։

Ֆեյխոայի հայրենիքում դրա թարմ եւ չորացրած տերեւներն օգտագործվում են ճարպոտ մսեղենի ապխտման համար նաեւ որպես համեմունք՝ տապակած թռչնամսի հետ։ Ֆեյխոայի ճյուղերը գցում են կրակի մեջ, որի վրա խորովում են թռչնամիս կամ գառ։

Եվրոպացիներին այս բույսը հայտնի է 19-րդ դարից։ 20-րդ դարասկզբին սկսել է մշակվել ԱՄՆ-ի Ֆլորիդա եւ Կալիֆոռնիա նահանգներում, Միջերկրական, Սեւ, Կասպից ծովերի մերձարեւադարձային գոտիներում, Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, այլ վայրերում։

Ֆեյխոա - Фейхоа - FeijoaՖեյխոայի պտղի հիմնական հարստությունը յոդն է եւ վիտամինները՝ C, B, P։ Բազմասերմ պտուղը պարունակում է 81 % ջուր, 2,5-3,5% օրգանական թթուներ, մինչեւ 10% շաքարանյութեր, 1,5% պեկտիններ, եթերային յուղ։

Ֆեյխոան դիետիկ պտուղ է, որի մեջ պարունակվող սպիտակուցներն ու ճարպերը հեշտ են յուրացվում օրգանիզմի կողմից։ Այս պտղի կեղեւն ուտելի է, օգտակար, քանի որ պարունակում է կատեխիններ եւ լեյկոանտոցիաններ, կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք կանխարգելում են օնկոլոգիական հիվանդությունները, քանի որ ուժեղ հակաօքսիդանտներ են։ Ֆեյխոայի մաքրած պտղի կեղեւը չպետք է նետել, կարելի է չորացնել եւ պատրաստել թեյ կամ օգտագործել որպես համեմունք։ Ֆեյխոան անհնարին է տեղափոխել հասած վիճակում, այդ պատճառով այն քաղում են մինչեւ հասունանալը։

 

Տնային պայմաններում անհրաժեշտ է պահել հով եւ օդափոխվող տեղում։ Երկար պահպանելու համար պտուղները խառնում են շաքարի կամ մեղրի հետ հավասար քանակությամբ։ Շաքարակալած ֆեյխոան չի կորցնում իր օգտակար հատկությունները։

 

Ֆեյխոա - Фейхоа - FeijoaՖեյխոան, ինչպես նաեւ կիվիի, ավոկադոյի, տանձի եւ այլ կանաչ պտուղների կեղեւի շերտը պարունակում է կալցիում, լյուտեին եւ ինդոլ, որը նպաստում է տեսողության լավացմանը, ոսկորների եւ ատամների ամրացմանը։ Պարունակում է նաեւ քլորոֆիլ, որն ունի թարմացնող եւ մաքրող հատկություն։ Ֆեյխոան ունի հանգստացնող հատկություն, դրական է ազդում սրտի աշխատանքի վրա, իջեցնում է ճնշումը, լավացնում թոքերի աշխատանքը, ազատում է սթրեսից, հանգստացնում է գլխացավը։

- Ֆեյխոայի մեջ գտնվող յոդի միացությունները հեշտությամբ են յուրացվում մարդու օրգանիզմի կողմից։ Յոդի օրական չափաբաժինը (150 մգ) բավարարելու համար բավական է ուտել օրը 150 գրամ պտուղ՝ այն բաժանելով 3 հավասար մասի։

- Գիտական եւ ժողովրդական բժշկության մեջ ֆեյխոան կիրառում են հիպոտերիոզի դեպքում։

Ֆեյխոա - Фейхоа - Feijoa- Ֆեյխոան խորհուրդ է տրվում նաեւ հիպո եւ ավիտամինոզ C-ի դեպքում, նաեւ աղեստամոքսային բորբոքային հիվանդությունների, գաստրիտի եւ պիելոնեֆրիտի դեպքում։

- Աթերոսկլերոզի դեպքում նախաճաշից եւ քնելուց առաջ պետք է ուտել 50-ական գրամ ֆեյխոա։

- Ֆեյխոան անփոխարինելի միրգ է ալերգիայով հիվանդների համար՝ հատկապես երեխաների։

- Անեմիայի դեպքում խմել հավասար քանակություններով ֆեյխոայի, մեղրի, նռան հյութի խառնուրդը. զգալիորեն կբարձրանա օրգանիզմի դիմադրողականությունը։

- Կրունկների ճաքերի դեպքում՝ կես բաժակ ֆեյխոայի շիլային խառնել մեկական ճաշի գդալ խնձորի հյութ եւ կամֆորայի յուղ, քսել ոտնաթաթերին։ Պահել 15-20 րոպե, լվանալ տաք ջրով։

Ֆեյխոա - Фейхоа - Feijoa- Ճաքած շուրթերի դեպքում՝ 1 ճաշի գդալ ֆեյխոայի պտղամիսը խառնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ, քսել շուրթերին։ Մաքրել 30 րոպեից թղթե անձեռոցիկով։

 

Ինչպե՞ս աճեցնել ֆեյխոա տնային պայմաններում

 

Ընտրել ֆեյխոայի խոշոր պտուղներ եւ պահել հասունացման համար տաք տեղում, մինչեւ սկսի նեխելու պահը, որից հետո դատարկել միջնամասը սերմերի հետ միասին (միջին չափով՝ 50 հատ)։ Բարակ քամիչով լվանալ։ Վերցնել տորֆը ավազի հետ, լցնել արկղի մեջ, ցանել միջի սերմերը, հավասարեցնել քանոնով, վրայից ծածկել հաստ թղթե անձեռոցիկով (կամ զուգարանի թղթով), սերմերը բողբոջելու համար ցրված լույսի կարիք ունեն։ Վրայի անձեռոցիկը թույլ չի տալիս չորանալ կամ մասամբ լույս է անցնում միջով։ Բարձր +200 ջերմաստիճանի դեպքում սերմերը սկսում են ծիլեր արձակել։ Այդ ժամանակ արդեն ծիլերին պետք է հարմարեցնել արեւի լույսին։ Ֆեյխոան աճում է շատ արագ, 4-5 տերեւիկների հայտնվելու դեպքում սածիլել պլաստմասսե բաժակիկների մեջ։ Հետագայում այդ բաժակիկների հողե գնդով դրանք տեղադրել ավելի մեծ ծաղկամանի մեջ։ Արդեն երրորդ տարին դուք կարող եք ուրախանալ հրաշալի ծաղկած բույսերով։ Ծաղիկները նրբաճաշակ են, մեծ մասը թափվում են, իսկ որն էլ որ չի թափվում, ապա տալիս է բավարար քանակությամբ պտուղներ, որից կարելի է պատրաստել հյութեր, լիկյորներ, ջեմ, գինի, հում մուրաբա... Այս յուրահատուկ պտղաբույսն ուրախացնում է բոլորին իր գեղեցկությամբ, մթնոլորտի մաքրմամբ եւ իր աստվածային պտուղներով, որոնք պարգեւում են ուրախություն եւ առողջություն։

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

15.03.2015

Հարգելի Գայանե, ֆեյխոա միրգը պարունակում է մեծ քանակությամբ յոդ, և շատ օգտակար է յոդի դեֆիցիտով պայմանավորված վահանագեղձի հիվանդությունների դեպքում:

Գայանեե

06.03.2015

ինչ կասեք վահանաձև գեղձի հիվանդության ժամանակ օգտակարության մասին: Շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի Վարդուհի, ֆեյխոա միրգը պարունակում է մեծ քանակությամբ սախարոզա, այդ պատձառով այնքան էլ խորհուրդ չի տրվում շաքարային դիաբետով հիվանդներին:

Վարդուհի

04.11.2014

բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ, արդյոք շաքարային դիաբետով հւվանդները կարող են օգտագործել ֆեյխոյա միրգը

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ